«ՄԼ ՖԵՅՇՆ» նորություններ
«ՄԼ ՖԵՇՆ» ընկերությունը հաջողությամբ ավարտեց կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխումը նախատեսված ժամկետից շուտ
13 Օգոստոս, 2026
Ուրախ ենք տեղեկացնել, որ 12․08․2026 թվականին, «ՄԼ ՖԵՇՆ» ՍՊԸ-ի կողմից թողարկված կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխումը հաջողությամբ ավարտվեց։ Այն իրականացվում էր «Կուբ Ինվեսթ» ներդրումային ընկերության կողմից։
Հաշվի առնելով պարտատոմսերի նկատմամբ պահանջարկի մեծությունը՝ թողարկված 500 միլիոն ՀՀ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմսերը սպառվեցին սահմանված 23-օրյա ժամկետից 8 օր շուտ, ինչը վկայում է ընկերության նկատմամբ ներդրողների վստահության բարձր մակարդակի մասին։ Շնորհակալություն ենք հայտնում այդ վստահության համար։