Մեր ուղին և առաքելությունը

ML Fashion Team

2017 թվականին հիմնադրված «ՄԼ Ֆեշն» ՍՊԸ-ի առաքելությունն է հարստացնել հայկական և Հարավային Կովկասի ավելի լայն շուկաները միջազգային ճանաչված նորաձևության ապրանքանիշներով՝ ձևավորելով ժամանակակից, բարձրորակ մանրածախ միջավայր: Ընկերության գործունեությունը մեկնարկել է 2018 թվականին՝ «Yerevan Mall» առևտրի կենտրոնում Zarina ապրանքանիշի հաջող գործարկմամբ։ Գրեթե մեկ տասնամյակի հետևողական աճի արդյունքում մենք Zarina-ն ընդլայնել ենք՝ վերածելով 12 խանութից բաղկացած հզոր համապետական ցանցի, որը ներառում է նաև կարևոր մարզային մասնաճյուղեր Գյումրիում, Վանաձորում և Էջմիածնում:

2025 թվականին մենք հայկական շուկայում ներկայացրինք իսպանական նորաձևության առաջատար Punt Roma ապրանքանիշը՝ ընդամենը մեկ տարվա ընթացքում Երևանում բացելով երկու խանութ-սրահ։ Այսօր, ունենալով 14 գործող խանութների ցանց և առաջադեմ թվային էկոհամակարգ, մենք վստահելի գործընկեր տարածաշրջան մուտք գործող համաշխարհային նորաձևության ապրանքանիշերի համար դեպի շուկա մուտքի հուսալի հարթակ։
Վերջերս՝ 2026 թվականի մայիսին, մենք ներկայացրեցինք Zarina Man հավաքածուն ևս մեկ խանութում՝ Երևանի «Ռիո Մոլ» առևտրի կենտրոնում։ Մենք շարունակելու ենք զարգացնել Zarina Man ապրանքանիշը Հայաստանում՝ հայ սպառողներին առաջարկելով ժամանակակից, բարձրորակ տղամարդու հագուստ և արդիական նորաձևության լուծումներ։

Ղեկավարներ և կորպորատիվ կառավարում

Liana Martirosyan

Լիանա Մարտիրոսյան

Գործադիր տնօրեն | Խորհրդի անդամ
Yegishe Danielyan

Եղիշե Դանիելյան

Խորհրդի նախագահ
Lusine Chibukhchyan

Լուսինե Չիբուխչյան

Իրավաբան | Խորհրդի անդամ
Mariam Meliksetyan

Մարիամ Մելիքսեթյան

Տարածաշրջանային տնօրեն
Armine Khachatryan

Արմինե Խաչատրյան

Ոճաբան-խորհրդատու
Sona Giloyan

Սոնա Գիլոյան

Հաղորդակցությունների մասնագետ

Մենք հավատում ենք, որ ինստիտուցիոնալ վստահության հիմքում թափանցիկ և բարձր մասնագիտական կորպորատիվ կառավարումն է։

Գործադիր տնօրեն և բաժնետեր․
Լիանա Մարտիրոսյանը՝ Ընկերության միակ բաժնետերն ու գործադիր տնօրենը, ընկերությանն օժտում է մանրածախ առևտրի ոլորտում ավելի քան 25 տարվա բարձրակարգ առաջնորդության փորձով:
Ընկերության ռազմավարական վերահսկողությունն իրականացվում է ակտիվ խորհրդի կողմից, որը բաղկացած է խորհրդի նախագահից և անդամներից՝ միջազգային բիզնեսի, ֆինանսների և կառավարման ոլորտներում երկարամյա փորձ ունեցող մասնագետներից։ Խորհուրդն առաջնորդում է տարածաշրջանային ընդլայնման, կապիտալի կառուցվածքի օպտիմալացման և ռիսկերի վերահսկման հետ կապված բոլոր ռազմավարական որոշումների կայացումը։

Լոգիստիկա և մատակարարման շղթա

Մատակարարման գլոբալ շղթաների խաթարումների դարաշրջանում «ՄԼ Ֆեշն»-ը ձևավորել է չափազանց հուսալի և ճկուն լոգիստիկ համակարգ։

Սևծովյան տարանցիկ միջանցք.
Ծովային փոխադրումների լոգիստիկ խցանումները շրջանցելու նպատակով ասիական արտադրական կենտրոններից ապրանքները մուտք են գործում Վրաստանի Փոթի և Բաթումի նավահանգիստներ, անցնում մաքսային ձևակերպումները և շուրջ 700 կիլոմետր երկարությամբ ցամաքային միջանցքով անմիջապես տեղափոխվում Երևան։

Ուղիղ եվրոպական ցամաքային ուղի.
Եվրոպական մատակարարումների համար մենք օգտվում ենք Բալկանյան ավտոմայրուղիներով իրականացվող արագ ցամաքային փոխադրումներից՝ ապահովելով Կենտրոնական Եվրոպայի լոգիստիկ կենտրոններից 10-14 օրվա ընթացքում արագ առաքում։

Տարածաշրջանային ինտեգրում.
Մեր տարանցիկ գործառնություններն արդյունավետորեն օգտագործում են Վրաստանի և Հայաստանի միջև գործող մաքսային անցակետերի հնարավորությունները՝ նվազեցնելով անդրսահմանային գործառնությունների/գործարքների ծախսերն ու տարանցման ժամկետները:

ԲՍԿԿ և կայունության ճանապարհային քարտեզ

«ՄԼ Ֆեշն» ՍՊԸ-ն իր գործունեությունն իրականացնում է բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարման (ESG) սկզբունքների նկատմամբ բարձր պատասխանատվությամբ և հանձնառությամբ։

Կարգավորման պահանջներին համապատասխանություն․
Մեր մատակարարման շղթան կառուցված է այնպես, որ ապահովի լիարժեք համապատասխանություն Գերմանիայի «Մատակարարման շղթայի պատշաճ ուսումնասիրության մասին» օրենքի (LkSG) պահանջներին: Միաժամանակ մենք ակտիվորեն նախապատրաստվում ենք 2027 թվականին ԵՄ Թվային արտադրանքի անձնագրի ուժի մեջ մտնելուն:

Շրջանաձև տնտեսություն.
Մենք փուլ առ փուլ ներդնում ենք շրջանաձև տնտեսության տեղական նախաձեռնություններ մեր հիմնական խանութ-սրահներում՝ տեղադրելով հագուստի նվիրատվության արկղեր և զարգացնելով հագուստի վերանորոգման գործընկերային ծրագրեր՝ ոգեշնչված «RE.UNIQLO» և «Primark Cares» միջազգային առաջատար նախաձեռնություններից։