Պարտատոմսերի թողարկում և ֆինանսական արդյունավետություն

«ՄԼ Ֆեշն» ՍՊԸ-ի ռազմավարական աճը հիմնված է բարձր գործառնական արդյունավետության, EBITDA-ի աճող մարժաների և կապիտալի կայունացման հստակ ծրագրի վրա: Տարածաշրջանային ընդլայնման շնորհիվ գործառնական մարժան 2025 թվականի 10.12%-ից 2029 թվականին կաճի մինչև 18.07%:

Այս ընդլայնումը ֆինանսավորելու համար մենք նախատեսում ենք թողարկել կորպորատիվ պարտատոմսեր, ինչը կայուն ֆինանսական աճ կապահովի ընկերությանը։




«ՄԼ ՖԵՇՆ» ՍՊԸ դրամային պարտատոմսերի հրապարակային առաջարկ

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2026թ. հուլիսի 08-ի Թիվ N 1/301 Ա որոշմամբ գրանցվել է «ՄԼ ՖԵՇՆ» ՍՊԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի Ծրագրային ազդագիրը:

«ՄԼ ՖԵՇՆ» ՍՊԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվելու է 2026 թվականի հուլիսի 29-ից մինչև 2026 թվականի օգոստոսի 20-ը ժամը 16:30-ն ընկած ժամանակահատվածում:

Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողները սահմանված կարգով պետք է լրացնեն և պատշաճ կերպով «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ առաքեն կամ ներկայացնեն պարտատոմսերի ձեռքբերման հայտ/հայտեր:

Պարտատոմսերի ձեռքբերման հայտի լրացումից և պատշաճ կերպով «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ առաքումից հետո, սակայն ոչ ուշ քան պարտատոմսերի ձեռքբերման օրվա ժամը 16:30-ը պարտատոմս ձեռք բերել ցանկացող իրավաբանական և/կամ ֆիզիկական անձինք պետք է վճարում կատարեն թողարկման նպատակով Էվոկաբանկ ԲԲԸ-ում բացված 1660030016400900 հաշվեհամարին՝ պարտատոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարականում նշված քանակի պարտատոմսեր ձեռք բերելու համար:

Ծրագրային ազդագրի և Թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակը հնարավոր է ներբեռնել սույն էջի «Կորպորատիվ փաստաթղթեր» բաժնում առկա համապատասխան հղումներով, ինչպես նաև տեղաբաշխողի կայքից՝ հետևյալ հղմամբ www.cubeinvest.am: Նշված փաստաթղթերի թղթային տարբերակները ստանալու համար անհրաժեշտ է այցելել «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ՝ Վազգեն Սարգսյան 10 հասցեով:

Պարտատոմսերի էական պայմանները

ԴԱՍԸ Անվանական արժեկտրոնային պարտատոմսեր
ԱՄՏԾ AMMLFSB21KT2
ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ 100,000 ՀՀ դրամ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՎԱԼԸ 500,000,000 ՀՀ դրամ
ՔԱՆԱԿԸ 5,000 հատ
ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏ 36 ամիս
ԹՈՂԱՐԿՄԱՆ ԱՄՍԱԹԻՎ 29.07.2026
ՄԱՐՄԱՆ ԱՄՍԱԹԻՎ 29.07.2029
ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ 13․00%
ԱՐԺԵԿՏՐՈՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ 3 ամիս պարբերականությամբ
ՏԵՂԱԲԱՇԽՈՂԸ «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ

Կապ Շուկա ստեղծողի («Market Maker») հետ

Պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է 12․08․2026 թվականին։ Երկրորդային շուկայում դրանք ձեռք բերել կամ վաճառելու համար անհրաժեշտ է դիմել Շուկա ստեղծողին («Market Maker»)։

  • Շուկա ստեղծող «Market Maker»՝ «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ
  • Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Վ. Սարգսյան փող. 10
  • Հեռախոս՝ +374 11 800810


Կորպորատիվ փաստաթղթեր

PDF «ՄԼ Ֆեշն» Տեղեկատվական թերթիկ PDF
PDF 2026-2029թթ․ զարգացման ռազմավարության ամփոփագիր PDF
PDF Ծրագրային ազդագիր PDF
PDF Պարտատոմսերի թողարկման վերջնական պայմաններ PDF
PDF Ներքին (ինսայդերական տեղեկությունների գաղտնիության պահպանման) կանոններ PDF
PDF Կանոնադրություն PDF
PDF 2024 թվականի ֆինանսական հաշվետվություններ և անկախ աուդիտորի եզրակացություն PDF
PDF 2025 թվականի ֆինանսական հաշվետվություններ և անկախ աուդիտորի եզրակացություն PDF