Գործադիր տնօրեն | Խորհրդի անդամ
Լիանա Մարտիրոսյան
Ֆինանսական կառավարման, հաշվապահական հաշվառման, հարկային ոլորտի, ձեռնարկատիրության և բիզնեսի կառավարման բնագավառներում ունի ավելի քան 25 տարվա աշխատանքային փորձ։ Մասնագիտական գործունեությունը սկսել է որպես հաշվապահ, իսկ 2004 թվականից տարբեր ընկերություններում զբաղեցրել է գլխավոր հաշվապահի պաշտոնը։ 2017 թվականից զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ և սեփական բիզնեսի ռազմավարական ու գործառնական կառավարմամբ։ Ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտը, ունի մագիստրոսի աստիճան։