«ՄԼ ՖԵՅՇՆ» նորություններ
Ընդլայնում ենք սահմանները․ «ՄԼ ՖԵՇՆ»-ը բացել է իր առաջին խանութ-սրահը Վրաստանում
16 հոկտեմբեր, 2026
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «ՄԼ ՖԵՇՆ» ընկերությունն իրականացրեց իր ռազմավարական կարևորագույն նպատակներից մեկը՝ դուրս գալով միջազգային ասպարեզ։ Հոկտեմբերի 16-ին Վրաստանի մայրաքաղաքի առաջատար «Tbilisi Mall» առևտրի կենտրոնում հանդիսավորությամբ բացվեց «Zarina» ապրանքանիշի առաջին խանութ-սրահը։
Մեր ընկերության աշխարհագրության ընդլայնումը «ՄԼ ՖԵՇՆ» թիմի հետևողական աշխատանքի, նվիրվածության և, ամենակարևորը, մեր սպառողների անսասան վստահության արդյունքն է։ Սիրով սպասում ենք Թբիլիսիում մեր հաճախորդներին՝ անձամբ ծանոթանալու Zarina-ի ժամանակակից հավաքածուներին։